«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման եւ վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2017թ. մարտի 23-ից մեկնարկող «ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ» մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում եւ էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում նորարարություն առաջարկող եւ մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ եւ «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի եւ/կամ կապիտալ ներդրման տեսքով:
Ովքե՞ր կարող են մասնակցել.
Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի եւ գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ եւ գործող ընկերությունները եւ/կամ թիմերը:
Ինչպե՞ս դիմել.
Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն եւ այլ փաստաթղթերը, ներբեռնելով դրանք ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am վեբ կայքից եւ ուղարկելով դրանք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաեւ PowerPoint սլայդերի ֆորմատով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 13-ը:
Ժամանակացույց – 2017թ.
• Ապրիլի 13 - Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
• Ապրիլի 18 - Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն
• Ապրիլի 20 – Մրցույթ (պրեզենտացիայի ներկայացում PowerPoint սլայդերով)
• Ապրիլի 21 - Հաղթողների ընտրություն
• Ապրիլի 26 – Վերջնական փաստաթղթերի ներկայացում, պայմանագրի կնքում
• Փուլային ֆինանսավորում
• Մոնիտորինգ





























