Չեչնիայում բանդիտական խումբը գրոհել է Նաուրսկայա կայարանում գտնվող Ռոսգվարդիայի զինվորական տեղամասը, հաղորդում է «Վեստին»:
Ռոսգվարդիայի զորքերի դաշնային ծառայությունից հայտնել են, որ գրոհը սկսվել է մարտի 24-ի գիշերը:
Զինյալների խումբը, օգտվելով մթությունից, փորձել է թափանցել զինվորական տեղամաս, բայց հանդիպել է դիմակայության: Բախման ժամանակ վեց գրոհայիններ են զոհվել, նույնքան զոհեր են եղել բազային պահապանների թվում: Կան վիրավորներ:
Ներկայում իրականացվում են մյուս զինյալների որոնողական աշխատանքներ: Տեղում աշխատում է օպերատիվ-հետաքննական խումբը:


























