Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն այսօր՝ մարտի 24-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին հուշանվեր նվիրեցին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներից մեկը, փոխանցելով նվերը, հայտնեց, որ այն վստահության եւ հարգանքի նշան է: Կարապետյանը շնորհակալություն հայտնվեց նվերի համար, ապա հետաքրքրվեց՝ օրենքով թույլատրվում է նվերը վերցնել, թե ոչ:

«Ուշադրության համար շատ շնորհակալ եմ: Չգիտեմ միայն՝ թույլատրվում է նվեր վերցնել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նվեր տալն արգելվում է, դա ընտրակաշառք է դիտվում որպես, բայց ստանալ... արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասում է՝ նման արգելք չկա»,- ասաց Կարեն Կարապետյանը: