Արմատականների խումբը Եգիպտոսի Հյուսիսային Սինա գավառի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքում պայթեցրել է Ozahraa իսլամական ինստիտուտի շենքը: Այս մասին հայտնում է AlMasry AlYoum պարբերականը:
Ականատսների խոսքով՝ ռազմական հանդերձանքով գրոհայինները մի քանի պայթուցիկ սարք են դրել շենքի շուրջը: Պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի 4 հարկը, որտեղ գտնվում էին լսարանները եւ հաստատության ղեկավարության աշխատասենյակները: Նախնական տվյալներով՝ բուհի անձնակազմի կամ տեղի բնակչության շրջանում զոհեր չկան:



























