Եվրամիությունը միասնական կլինի կամ ընդհանրապես չի լինի: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Հռոմում ելույթ ունենալ ԵՄ-ի գագաթնաժողովի բացմանը, որը նվիրված է Հռոմի պայմանագրի 60-ամյակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպան միասնական կլինի կամ ընդհանրապես չի լինի, միայն անկախ Եվրոպան կկարողանա ժողովրդավարության երաշխավոր լինել»,- ասել է նա: «Ժամանակը չէ «տարբեր արագության» Եվրոպայի դեմ բողոքելու կամ այն պաշտպանելու համար, սակայն անհրաժեշտ է տարբերակել միասնության մասին ավելի խոր գաղափարը»,- նշել է Տուսկը: