Իրաքում ավելի քան 200 հազար մարդիկ հարկադրված են եղել լքել արեւմտյան Մոսուլում իրենց տները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից քաղաքի ազատագրման ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես»-ը
«Քաղաքի արեւմտյան շրջաններից տեղափոխված անձանց թիվը հասել է 201,275 մարդու»,- գործակալությանը հայտնել են Իրաքի միգրացիայի հարցերով նախարրարությունից:
Իրաքի ուժայինները Մոսուլում հարձակումը դադարեցնում են բնակչության շրջանում զոհերի պատճառով:


























