Մոսկվայի կենտրոնում չթույլատրված բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել են Տվերսկայա փողոցի երթեւեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ճանապարհը բացելու բազմաթիվ խնդրանքներից ու նախազգուշացումներից հետո ՕՄՕՆ-ի ու Ռոսգվարդիայի ուժերը սկսել են ձերբակալել ակտիվիստներին։

Հիմա երթեւեկությունն արդեն վերականգնվել է։ Ձերբակալությունները դեռ շարունակվում են։

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին առաջարկում է տեղափոխվել «Սոկոլնիկի» պուրակի հարթակ։