ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները, ընդգծելով, որ դա մեկ անգամ եւս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, երկուստեք կարեւորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: