Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Մարին Լը Պենի հաղթանակի դեպքում եվրոն կարող է արժեզրկվել՝ հասնելով 15-ամյա նվազագույնին, հայտնում է Bloomberg–ը, վկայակոչելով փորձագետներին։
Ըստ գործակալության՝ եվրոյի կանխատեսվող արժեզրկումը կապակցված է Լը Պենի խոստման հետ՝ անցկացնել հանրաքվե ֆրանսիական ֆրանկին վերադառնալու հարցով։ Վերլուծաբանների տվյալներով, նույնատիպ իրավիճակ է դիտարկվել նաեւ ֆունտի փոխարժեքի հարցում, երբ Մեծ Բրիտանիան որոշել է հեռանալ ԵՄ-ից։
Bloomberg-ի կողմից իրականացված հարցմանը մասնակցած փորձագետների կեսից ավելին ենթադրել են, որ եվրոն իր արժեքով չի գերազանցի դոլարը, իսկ ոմանք էլ չեն բացառել, որ այն նույնիսկ զգալիորեն կէժանանա։ Մնացած փորձագետները հայտնել են, որ եվրոպական արժույթը կտատանվի 1․05-1դոլարի սահմանում։
Վերջին անգամ դոլարի ու եվրոյի արժեքները հավասարվել էին 2002-ին։




























