Ռուսաստանը տարածքային ոչ մի հավակնություն չունի հարեւան պետությունների նկատմամբ: Այս մասին «Аргументы и факты» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը խաղաղ պետություն է: Հարեւանների նկատմամբ մենք տարածքային հավակնություններ չունենք: Հետաքրքրված ենք, որ մեզ շրջապատեն բարեկեցիկ, բարգավաճ երկրներ, որոնց հետ մենք գործընկերական հարաբերություններ կունենանք` բարիդրացիական ոգով», -ասել է նա:




























