«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացրեց «Մարքեթինգի իրականացում սոցիալական հարթակներում» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկօրյա դասընթացի նպատակն էր ինտերակտիվ եղանակով ներկայացնել սոցիալական հարթակներում մարքեթինգային ռազմավարության պլանավորումը, իրականացումը եւ գնահատումը։

Դասընթացը նախատեսված է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք մեծ բյուջե չունեն սոցիալական հարթակներում մարքեթինգ իրականացնող մասնագետներ ունենալու համար եւ կարող են սովորել եւ վարել սեփական սոցիալական կայքերը։ Դասընթացը վարել է «Մարքեթինգի միջազգային դպրոցի» դասընթացավար, «ՄԱՐՕԳ» մարքեթինգային եւ կրեատիվ գործակալության հիմնադիր եւ տնօրեն Դիանա Հովհաննիսյանը: 

Նշենք, որ 2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը,  Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):

USAID PRP  ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել.

«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ)