Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը ձկան եւ ձկնամթերքի վերաբերյալ (040/2016) ուժի մեջ կմտնի 2017-ի սեպտեմբերի 1-ից, հաղորդում է БЕЛТА-ն:

Համապատասխան տեղեկությունը տեղադրվել  է Բելառուսի ստանդարտավորման պետական կոմիտեի կայքում:

Տվյալ տեխնիկական կանոնակարգը սահմանում է  պարենային ձկնամթերքի անվտանգության պարտադիր պահանջները եւ դրանց հետ կապված արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման եւ ուտիլիզացման, ինչպես նաեւ փաթեթավորման ու պիտակավորման պահանջները:

ԵՏՄ 040/2016 տեխնիկական կանոնակարգը տարածվում է միության տարածքում շրջանառվող ձկնամթերքի վրա: