Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ոչ մի պատճառ չի տեսնում ո’չ Բրյուսելում, ո’չ Լոնդոնում Brexit-ի մեկնարկի օրը երջանիկ համարելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատճառ չկա ո’չ Բրյուսելում, ո’չ Լոնդոնում այս օրը երջանիկ համարելու համար: Եվրոպացիների մեծ մասը, այդ թվում` բրիտանացի ընտրողների գրեթե կեսը կցանկանային, որ մենք միասին մնայինք, այլ ոչ թե բաժանվեինք: Անձամբ ես չեմ կարող ասել, որ այսօր ուրախ եմ»,- ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մեկնարկի մասին ծանուցումը ստանալուց հետո լրագրողներին ասել է Տուսկը:
Չորեքշաբթի ԵՄ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ սըր Թիմ Բարոուն Տուսկին նամակ է փոխանցել, որը ստորագրել է վարչապետ Թերեզա Մեյը եւ պարունակում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ծանուցում:




























