Հայաստանում վերականգնվող էներգետիկայի նոր մասնագետներ են անհրաժեշտ։ Այս մասին մարտի 29-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով նոր լաբորատորիայի սարքավորումների վերաբերյալ ուսուցչուհու հարցին։
«Աշխարհում զարգանում է քամու եւ արեւային էներգետիկան, իսկ նման մասնագետներ աճեցնելու հիմքեր չունենք», - նշել է նա։
Վարչապետը համաձայնել է. «Եւ արեգակը, եւ վերականգնվող էներգետիկայի մյուս աղբյուրներն ավելի լայն են գործածվում»։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն իր համար հարաբերականորեն նոր ոլորտի զարգացման ուղին բռնել է՝ հունվարին երկու խոշոր արեւային էլեկտրակայանների տենդեր է հայտարարվել։
«Եթե դուք ապագա մասնագետների համար ուսումնական ծրագիր ունեք, եւ եթե դուք ըստ դրա հաշվարկել եք ձեր տեխնիկական բազայի պահանջները, փաստաթղթերը ներկայացրեք էներգետիկայի նախարարություն, այնտեղ դրանց հետ մանրամասն կծանոթանան», - ասել է Կարեն Կարապետյանը։




























