Հայաստանում ուղեւորատար տրանսպորտը կվաստակի, նույնիսկ վնասով աշխատողը: Մարտի 29-ին Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան Պտղնի գյուղի բնակչի դժգոհությանը գյուղից մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր ավտոբուսի բացակայության մասին` Կարապետյանը նշեց, որ կառավարությունը ուղեւորատար տրանսպորտի նոր ցանց է ստեղծում: Շահույթով աշխատող երթուղիներին կավելացվեն վնասով աշխատողները, որոնք առանձին ոչ մի փոխադրողի չեն գրավում, բայց միասին կարող են ավելի կամ պակաս խելամիտ եկամուտ ունենալ: «Իսկ երթուղիների մրցույթները կիրականցնենք ոչ թե մեկ տարվա, այլ միանգամից մի քանի տարվա համար, որ փոխադրողը ժամանակ ունենա հաշվարկելու` ինչպես թարմացնի պարկը: Այդ դեպքում ե’ւ գծի մեքենաները կանոնավոր կլինեն, եւ ներկայիս երթուղայինները»,- նշեց Կարապետյանը:




























