ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստան այցի ժամանակ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստան կժամանի, կարծում եմ, մոտ ապագայում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Պուտինի հետ շփվելու համար», -հայտնել է Թեֆթը