Հավայի նահանգի դաշնային դատավորը երկարաձգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիր մուտքի սահմանափակումների մասին հրամանագրի արգելափակման որոշումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նահանգի իշխանությունների պնդմամբ՝ հրամանագիրը խտրական բնույթ է կրում մահմեդականների նկատմամբ եւ վնաս է հասցնում նահանգի տնտեսությանը, որը կապված է զբոսաշրջության հետ:
Դաշնային կառավարությունն էլ պնդում է, որ արգելքը ազգային անվտանգության պաշտպանության շուրջ նախագահական լիազորությունների շրջանակում է:
Ավելի վաղ դաշնային կառավարությանն արգելել էին դադարեցնել Սոմալիի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիներին վիզաների տրամադրումը, ինչպես նաեւ սառեցնել փախստականների ընդունումը:




























