Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն Սեուլի դատարան է ներկայացել: Այն պետք է դատախազների առաջարկությամբ որոշում կայացնի նախկին նախագահի կալանքի մասին:
Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ երկրի նախկին ղեկավարը դատարան է եկել լիմուզինով, ոստիկանական մեքենաների եւ մոտոցիլկետների ուղեկցությամբ:




























