Հրշեջ ավտոցիստերնը 9 մարդու վրաերթի է ենթարկել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Տուժողներից մեկը մահացել է, մյուսները հոսպիտալացվել են:
«Օդանավակայանին պատկանող ավտեցիստերնը, հետընթաց ընթանալով, հարվածել է մարդկանց խմբին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Արտակարգ ծառայություններից աղբյուրը հայտնել է, որ հրշեջ մեքենայի վարորդը ղեկի մոտ հիպերտոնիկ կրիզ է տարել:




























