Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին այսուհետեւ պատգամավորները կընտրեն: «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության մարտի 30-ի նիստում:
Եթե հիմա հանձնաժողովի անդամներին նախագահն է նշանակում, ապա ըստ 2015-ի Սահմանադրության` նրա բոլոր լիազորություններն անցնում են կառավարությանը եւ խորհրդարանին: Ելնելով սահմանադրական բարեփոխումից` առաջարկվում է նաեւ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել:
Դրանից զատ, թույլտվությունների տուրքերից, որոնք Հանձնաժողովին են վճարվում (էլեկտրակայանների շինարարության, էլեկտրականության արտադրման եւ այլն), ՀԾԿՀ-ն մեկ տոկոս կտրամադրի սպառողների իրավունքների պաշտպանհության ՀԿ-ին աջակցելու համար:




























