3 տարով կչեղարկվի «Ռուսլան Արմենալ» ընկերության ԱԱՀ-ն՝ փայլաթիթեղի արտադրության ընդլայնման ներդրումային ծրագրի իրականացման համար։
Այս մասին վճիռն ընդունվել է մարտի 30-ին՝ Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ։ Արտոնությունը կտարածվի 423 մլն դրամ արժողությամբ սարքավորումների խմբաքանակի վրա (մոտ 870 հազրա դոլար)։
«Primetals Technologies Limited» համակարգը թույլ կտա մեծացնել փայլաթիթեղի արտադրությունը եւս 5600 տոննայով։ Արդյունքում ձեռնարկությունում եւս 4 աշխատատեղ կստեղծվի՝ 389 հազար դրամ(մոտ 800 դոլար) միջին աշխատավարձով։
Նշենք, որ 2013-ից ի վեր սա արդեն չորրոդ նման արտոնությունն է գործարանի ներդրումային ծրագրերի համար։




























