Հայաստանի կառավարությունը երրորդ անգամ սեփականաշնորհման կներկայացնի «Երվերելակ» ընկերությունը: Մայրաքաղաքի վերելակների սպասարկմամբ զբաղվող ընկերությունը ներկայում չի գործում եւ արդեն երկու անգամ աճուրդի է հանվել. առաջին անգամ՝ 258 մլն դրամով, իսկ երկրորդ անգամ՝ այդ գումարի 75%-ով: Երրորդ անգամ այն աճուրդի է հանվում 94 մլն դրամով (193 հազ. դոլար):

Նշենք, որ Երեւանի բնակելի շենքերում (չհաշված՝ այլ նշանակության շենքերը) հիմա մոտ 4550 վերելակ է գործում: