Կառավարությունը չի առարկել բանակում ծառայելուց խուսափելու համար երկրից հեռացած անձանց վերադարձի մասին օրինագծին: «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը ներկայացրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նախկինում նա այս հարցը մի քանի անգամ խորհրդարանում բարձրացրել է: Սփյուռքի նախարարության պարզաբանման մեջ նշված է, որ կառավարությունը սկզբունքորեն չի առարկում այս թույլտվությունը 2015-ի մայիսից մինչեւ 2017-ի մայիս երկարաձգելուն:

Օրենքն ընդունվել է 2003 թվականին: Ըստ օրենքի` քաղաքացիները յուրաքանչյուր բաց թողած զորակոչի դիմաց 200 հազար դրամ վճարելով կարող են Հայաստան վերադառնալ` քրեական հետապնդումից ազատվելով: Հետագայում օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է, սակայն 2015-ի վերջից դադարել են երկարաձգել: