ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ինչպես նախատեսվել է՝ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը պետք է քննարկեին ԻՊ-ի դեմ պայքարը՝ ներառյալ Ռաքքայի դեմ ծրագրված հարձակումը։ Հանդիպման այլ մանրամասներ չեն նշվում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ ու քննարկել ԻՊ-ի դեմ պայքարը Իրաքում եւ Սիրիայում։




























