«Ռոսատոմը» ծրագրում է ներդրող գտնել 2018-ին Թուրքիայում «Ակույու» ԱԷԿ-ի շինարարության համար։ Որպես պոտենցիալ ներդրողներ դիտարկվում են ռուսաստանյան, թուրքական ու Պարսից ծոցի երկրներից մի քանի ընկերություններ։Պայմանավորվածությունը նախատեսում է ներդրողին փոխանցել փաթեթի մինչեւ 49 տոկոսը, հայտնում է «Կոմերսանտը»
«Ակույու» ԱԷԿ-հ հանդեպ հետաքրքրություն են դրսեւորում ռուսական ու թուրքական ընկերությունները, հայտնել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչեւը։ Նրա խոսքով վերջնական որոշումը կընդունվի միայն Թուրքիայի կառավարության հետ համաձայնեցումից հետո։ Նախագծով նաեւ հետաքրքրվել են Պարսից ծոցի երկրները, նշել է Լիխաչեւը, հրաժարվելով նշել դրանց անունները ։
Ռոսատոմի ղեկավարությունը հույս ունի, որ 2018-ին արդեն կլինի ներդրումային համաձայնագիր, որի շրջանակում մինչեւ 49 տոկոսը կարող է իրականացվել ներդրողի կողմից։


























