Հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր` մատչելի պայմաններով: Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո: Միեւնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում` վարկի գումարը կազմում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 8 000 եվրո:  Վարկը տրամադրվում է մինչեւ 36 ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկային միջոցների համար կարող են դիմել  արտադրության, առեւտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի եւ այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: 

Ելնելով շուկայի եւ բիզնեսի առանձնահատկություններից` «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների:

«Վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլեւ` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Անգրավ վարկը հնարավորություն կտա մեր հաճախորդներին բիզնեսի ծավալների մեծացման, արդյունավետության ու մրցունակության բարձրացման նպատակով շատ արագ ստանալ մատչելի վարկային միջոցներ:  Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ եւ արագ զարգացում եւ լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին: 2016թ.-ի վերջին  Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 63 մլրդ ՀՀ դրամը», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը: