Սեւանա լճի շրջակայքի լեռներում Access Infra Central Limited ընկերությունը վարձով տեղամաս է ստացել քամու էներգիան հետազոտելու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստի ժամանակ:

Մինչեւ 1.250 հեկտար տարածքը կտրամադրվի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանին` Գեղամա լեռներում, 3 տարի ժամկետով` եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այս ընթացքում ընկերությունը կուսումնասիրի այնտեղ հողմնային գեներատորներ տեղադրելու եւ էլեկտրակայան հիմնելու հնարավորությունները: