Արարատ Խանդոյանին վիրահատելու են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինն արձագանքել է «Ա1+»-ի հրապարակմանը, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արարատ Խանդոյանը նշել է, թե «մինչ այսօր առկա է աչքիս վնասվածքը, որն 8 ամիս է պետք է վիրահատեն, բայց մինչեւ այսօր չեն վիրահատում եւ ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում»:
«Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ կալանավորված անձ Ա. Խանդոյանը ՀՀ առողջապահության նախարարության` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում ս.թ. փետրվարի 6-ին տեղափոխվել է «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկա մասնագիտացված խորհրդատվության նպատակով, ինչի արդյունքում ցուցվել է վիրահատական բուժում:
Մարտի 17-ին Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարութուն պետպատվերի շրջանակներում վերոհիշյալ վիրահատությունը կազմակերպելու համար»,- ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ:




























