Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը։ Այս մասին Անկարայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թիլերսոնը մեկօրյա պաշտոնական այցով Անկարայում է գտնվել։

«Հեռանալ Ասադին,թե ոչ՝ այդ որոշումը կընդունի սիրիացի ժողվուրդը», -ասել է Թիլերսոնը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։