Մայիսի 25-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերն են լինելու դաշնակիցների միջեւ ծանրության արդարացի բաշխումը, նաեւ գործընկեր երկրներում «կայունության պրոյեկտումը» եւ ահաբեկչության դեմ պայքարը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Երբ 8 ամիս հետո մեր երկրների եւ կառավարությունների ղեկավարները հանդիպեն, նրանց օրակարգը կընդգրկի 2 առանցքային կետ: Առաջինը ծանրության արդարացի բաշխումն է` ամուր պահելու համար մեր անդրատլանտյան կապերը»,- դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ «սա ոչ միայն փողերն են, այլ նաեւ ներդրումները, որ անհրաժեշտ են մեր հզորությանը եւ ՆԱՏՕ-ի ծավալման համար ուժերի տրամադրմանը»:

«Երկրորդ հիմնական խնդիրը կվերաբերի ՆԱՏՕ-ի ջանքերին`  կայունության պրոյեկտման եւ ահաբեկչության դեմ պայքարի համար»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: