Ինտերպոլը Սերբիայի Սկուպշինայի (խորհրդարանի) փոխնախագահ Վերիցա Ռադետին եւ Սերբիայի Արմատական կուսակցության նրա 2 համախոհներին կալանավ որելու օրդեր է տվել` նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալի հարցման հիման վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` վկայակոչելով տրիբունալի մամուլի ծառայությանը:
Արմատականներին մեղադրում են Հաագայում տրիբունալի աշխատանքին խոչընդոտելու համար` կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելի դեմ ցուցմունք տվող վկաների վրա ճնշում գործադրելու միջոցով: Ի դեպ, մեկ տարի առաջ` 2016-ի մարտի 31-ին, տրիբունալը Շեշելին լիովին արդարացրել է ըստ 90-ական թվականներին նախկին Հարավսլավիայում ռազմական հակամարտությունների ընթացքում ռազմական հանցագործությունների մեղադրանքների: Ներկայումս նա Սերբիայում ապրիլի 2-ին անցկացվող նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկն է:
Սերբիայի իշխանությունները ուրբաթ հայտարարել են, որ մտադիր չեն Հաագային հանձնել փոխխոսնակին եւ Սերբիայի Արմատական կուսակցության մյուս անդամներին: «Սերբիայի դատարանը որոշում է կայացրել, որ նրանք չեն հանձնվի: Դրա համար իրավական հիմքեր չկան, իսկ մենք պետք է հարգենք անկախ դատական մարմինների որոշումները»,- հայտարարել էր կառավարությունում տրիբունալի հետ համագործակցության պատասխանատու նախարար Ռասիմ Լյաիչը:


























