Եվրոպական խորհուրդը հրապարակել է Մեծ Բրիտանիայի հետ՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցություններ վարելու հիմանական սկզբունքների նախագիծը։ Փաստաթուղթը կուղարկվի Եվրամիության բոլոր 27 անդամ-երկրներին։ Այն, որ փաստաթուղթ նախագիծը պատրաստ է, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է BBC-ն։

Փաստաթղթում արձանագրված հիմնական սկզբունքներից է փուլ առ փուլ մոտեցումը։

Այդ փուլերից առաջինը կլինի բոլոր արտոնությունները հստակեցնելը, որոնցից Մեծ Բրիտանիան օգտվում է որպես ԵՄ անդամ եւ որպես անդամ երկրի՝ նրա պարտականությունները, եւ դրանցից երկրի ազատվելը։

Գործընթացի ընթացքում քաղաքացիները կտեղեկացվեն յուրաքանչյուր քայլի հետեւանքների մասին։

Գործընթացը կընթանա Եվրոպական միության վերահսկողության ներքո, որը կորոշի, թե որ պահին կարելի կլինի անցնել բանակցությունների հաջորդ փուլին, իսկ ավելի կոնկրետ՝ կորոշի Մեծ Բրիտանիայի եւ մայրացամաքային Եվրոպայի միջեւ ապագա առեւտրական հարաբերությունները։