«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան մտադիր է 2017-ին իրականացնել հրթիռակիրների առնվազն 30 արձակում, հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը, հայտնում է Lenta–ն։
«Այս տարվա ընթացքում արձակումների որոշակի հետաձգումների կապակցությամբ մենք կավելացնենք արձակումների թիվը ու կապահովենք առնվազն 30 արձակում՝ Բայկոնուր, Պլեսեցկ, Վոստոչնի տիեզերակայաններից»,- ասել է Կոմարովը։


























