Օտար կանանց դիմագծերը մտապահելու վրա ազդում է սեփական գրավչության մասին կանանց կարծիքը, պարզել են Աբերտայ համալսարանի հետազոտողները, փոխանցում է Gazeta–ն։
Հետազոտությունը ցույց է տվել, որ անվստահ կանանց մյուս կանայք ավելի գեղեցիկ են թվում , քա ն իրականում կան, իսկ տղամարդիկ՝ հակառակը, նվազ գրավիչ։ Փորձին մասնակցել են զուգընկերներ ունեցող կանայք, որոնց առաջարկել են երեքական վայրկյան նայել տարբեր մարդկանց լուսանկարներին ու հայտնել, արդյոք նրանք այդ մարդկանց նախկինում տեսել են։ Որոշ դեմքեր փոխվել էին համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։ Դիտելով փոխված դեմքերը, անվստահ կանայք «ճանաչում էին» կանացի դեմքերի ավելի գեղեցիկ վարիացիաներ, իսկ տղամարդկանց դեպքում՝ նվազ գեղեցիկ վարիացիաներ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ այս արդյունքները վկայում են այն մասին, որ սեփական գրավչության մասին մեր ընկալումը ու ընթացիկ հարաբերությունների մասին մեր մտքերը ազդում են անծանոթ մարդկանց արտաքինից մեր ստացած տպավորությունների վրա։




























