ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է հրամանագրերի ստորագրման արարողությունը, որոնք վերաբերվում են առեւտրի շուրջ հարցերին` մոռանալով ստորագրել փաստաթղթերը, հաղորդում է Hill պարբրականը:
Լրատվամիջոցնրի տարածած տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Թրամփը մտել Օղակաձեւ աշխատասենյակ` հրամանագրերի մասին հայտարարելու համար, սակայն լքել է աշխատասենյակը` մինչ փաստաթղթերի ստորագրումը: Դա նկատելով` փոխնախագահ Մայքլ Փենսը փորձել է կանգնեցնել նախագահին, սակայն անհաջող:
Ինչպես գրում է պարբերականը` Թրամփը լքել է աշխատասենյակը ենթադրաբար այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը նրան հարց է տվել ազգային անվտանգությունից նրա նախկին խորհրդական Մայքլ Ֆիլինի մասին:


























