Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գաղտնազերծել է նամակի բովանդակությունը՝ Թուրքիայի տարածքում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրեր տեղադրելու կապակցությամբ: Էրդողանն ասել է լրագրողներին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է հաղորդել Թուրքիայի գերակայություններն ու մտահոգություններն այդ հարցում:

Վարչապետը նշել է, որ համակարգը պետք է կառավարի Թուրքիան, այլապես անհնար է պայմանավորվածություններ ձեռք բերել այդ ուղղությամբ:

Ըստ Էրդողանի, ՀՀՊ տեղադրման հարցը քննարկվում է որպես ՆԱՏՕ-ի շահերին առնչվող հարց՝ ընդգծելով, որ հակահրթիռային պաշտպանությունը չպետք է գործի որպես կոնկրետ երկրի դեմ ուղղված սպառնալիք: