Նոյեմբերի 15-ին`ժամը 12.13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցում տեղի է ունեցել ոռոգման ջրի խողովակի վթար, ինչի հետեւանքով ջրածածկվել են հարակից փողոցները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է վթարա-վերականգնողական աշխատանքներ, ջրագծի վթարը վերացվել է:




























