Ռուս գործարար Վիկտոր Բուտը, ով Թաիլանդից էքստրադիցիայի է ենթարկվել ԱՄՆ, նոյեմբերի 16-ին հասցվել է Նյու Յորք: Նրա գտնվելու վայրը չեն հայտնում:

Ավելի վաղ նշվում էր, որ Բուտին տեղափոխող օդանավի վայրեջքի վայրը գաղտնի են պահելու՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրան ուղեկցել են ամերիկյան հատուկ ծառայությունների 6  աշխատակիցներ, գրում է Lenta.ru-ն:

ԱՄՆ-ում Բուտին մեղադրում են ահաբեկչական խմբավորոմներին զենք վաճառելու մեջ, մասնավորապես, Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին:
Ամերիկյան իշխանությունները Բուտի էքստրադիային էին ձգտում 2008-ի գարնանից, երբ նա ձերբակալվել են Թաիլանդում:

Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուս գործարարի էքստրադիցիան համարել է հակաիրավական, նշելով, որ Թաիլանդի իշխանությունների վրա «աննախադեպ քաղաքական ճնշում» է գործադրվել: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ կասկածի տակ է դրել այդ երկրի անկախ դատական համակարգը: