Նոյեմբերի 16-ին` ժամը 23.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.51-ին, մարվել` 00.03-ին:
Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 717 ԼԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենան:





























