Մոսկվայում ձերբակալել են «Վիկինգ» թիկնապահական ձեռնարկության 4 աշխատակիցների, որոնք նոյեմբերի 15-ին առեւանգել էին 28-ամյա մի թուրքի՝ սուպերմարկետներից մեկի հսկիչին: Նրանք ձեռնշղթաներ էին հագցրել թուրքի ձեռքերին եւ տարել: Երեք ժամ նրանք պահել են տղամարդուն եւ գումար շորթել: Տղամարդուն պահում էին ձեռնարկության շենքում՝ Կրասնիյ Մայակ փողոցում: Օպերատիվ աշխատանքների շնորհիվ իրավապահները նոյեմբերի 16-ին ազատ են արձակել առեւանգվածին: Հանցագործներին ձերբակալել են, եւ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Այժմ քննիչները պարզում են, թե ինչու են թիկնապահները առեւանգել հսկիչին: