ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Թեքսասի նահանգ) Market Square Tower երկնաքերի տանիքին մասամբ թափանցիկ հատակով լողավազան են կառուցել: Այն տեղադրված է 152 մետր բարձրությամբ, հայտնում է Daily Star-ը:
Մոտ 20 սմ հաստությամբ օրգանական ապակուց հատակով լողավազանը կախված է փողոցի վրա՝ տանիքից դուրս լինելով 3 մետր: Երկնաքերը 42 հարկ ունի:




























