Հայաստանն ու Վրաստանը քննարկում են տրանսպորտային ոլորտում համատեղ նախագծերի իրացումը։ Այս մասին ապրիլի 11-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առիթով։

Ջանելիձեի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վրաստանի երկկողմանի ու բազմակողմանի համագործակցության հարցերը։ Ինչպես ընդգծել է նախարարը՝ Հայաստանին ու Վրաստանին կապում են բազմադարյա բարեկամանկան հարաբերությունները։ Մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը։ Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց փոխշահավետ համագործակցութան զարգացմանը հասնել», - նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծվել է քաղաքական երկխոսությունն առավել ինտենսիվ դարձենլու ձգտումը։ «Քննարկել ենք տնտեսական համագործակցության նախադրյալները՝ տրանպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, արվեստի ոլորտում»։

«Նշվել է, որ Վրաստանն ու Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն, որը չի օգտագործվում։ Կարեւոր է այդ պոտենցիալն օգտագործել տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում, սեւծովյան նավահանգիստներն օգտագործելու հարցում»,- նշել է Ջանելիձեն։

Նրա խոսքով՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային հակամարտություններին, աշխարհում ու տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությանը։ Կողմերը նաեւ խոսել են Վրաստանի ու Հայաստանի եվրոինտեգրման գործընթացի մասին, հաստատել հարաբերությունների խորացման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պատրաստակամությունը։