Բելառուսը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բելառուսը երեկ ստորագրել է ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը: Հանձնաժողովն արդեն այն ստացել է, առաջիկայում կհրապարակվի մեր կայքում»,- ասել է Նեկրասովը:
Բելառուսը չի մասնակցել Սանկտ Պետերբուրգում անցկացված ԵՏՄ երկրների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ դեկտեմբերին օրենսգիրքը ստորագրվել է: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանով աջակցել է ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի պայմանգրի նախագծին որպես բանակցությունների հիմք եւ դրա շուրջ բանակցությունների վարումը լիազորել է երկրի Մաքսային պետական կոմիտեին:



























