2017-ին Հայաստանը բյուջեում ավելի շատ գումար կունենա եւ եւս մոտ 100 մլն դոլարի արտասահմանյան վարկեր կներգրավի։ 2017-ին պետբյուջեում համապատասխան փոփոխության նախագիծը հավանության է արժանացրել ՀՀ կառավարությունը, ապրիլի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ։
Վարկերը կմեծացվեն 47, 3 մլրդ դրամով, իսկ Կառավարության համաֆինանսավորումը (ըստ վարկային ծրագրերի հարկեր չգանձելու տեսքով) – 9,8 մլրդ դոլարով։ Արդյունքում ՝57,1 մլրդ դրամի նոր ծախսեր։ Ինչը շանակում է, որ կառավարությունը պետք է այդքան նոր եկամուտներ հավաքի։
Դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Դուք կարեւոր աշխատանք եք սկսել։ Մենք համարձակ որոշում ենք ընդունել՝ մեր եկամուտները մեծացնել այդքան գումարով։ Պետեկամուտների կոմիտեն եւս փոփոխություններ է առաջարկել, որոնք ձեռնտու են բիզնեսի համար, սակայն կրճատում են հարկերը։ Խոսքը ըստ ԱԱՀ-ի կանխավճարի վերադարձն է։ Եթե դրան պատրաստ է նույնիսկ հարկայինը, ուրեմն պետք է համարձակ առաջ շարժվել»։




























