Հայ եւ համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: