«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Գեղի գետի վարարումով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ից ժամը 06.00-ից առաջիկայում Կապան քաղաքի ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկի շեղումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: