Բրիտանացի գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է Զատկի տոնին խուսափել ավելորդ կիլոգրամներ հավաքելուց, հայտնում է Planet- today–ը։

«Մենք արդեն զգում ենք, թե ինչպես եք դուք ցանկանում ուտել զատկային խմորեղենը, իսկ հետո ՝ շոկոլադե ձվերն ու այլ քաղցրավենիքներ։ Շատերը, երազելով զատկային համեղ ուտեստների մասին, իրենց զսպում են միայն գիրանալու վախից դրդված։ Մի՛ զսպեք ձեզ։ Զսպելու կարիք չկա։ Համարձակ վերցրեք կուլիչն ու կերեք։ Մենք մշակել ենք ունիկալ մեթոդաբանություն, որը ձեզ թույլ կտա ուտել ամեն ինչ, բայց չգիրանալ»,- մեջբերում է  actualnews.org կայքը բրիտանացի գիտնականներին։

Հետազոտողները վստահ են, որ եթե տոները անցկացնեք ոչ թե բազմոցին նստած, այլ ասենք ակտիվ զբոսնելով, ապա ոչ մի կուլիչ կամ շոկոլադե ձու չի կարող նկատելի հետք թողնել ձեր կազմվածքի վրա։

«Պարզապես հնարավորինս շատ շարժվեք։ Կերել եք կուլիչ՝ գնացեք վազելու, կերել եք ձու՝ մարզանք արեք, կոնֆետ եք կերել՝ ցատկեք։ Մի խոսքով կարծում ենք տրամաբանությունը հասկանալի է։ Այս մեթոդաբանությունը ի դեպ արդյունավետ է ոչ միայն Զատկի համար, ձեզ ոչինչ չի խանգարում այն վերածել ձեր կյանքի փիլիսոփայության», ամփոփում են բրիտանացի գիտնականները, որոնք ամբողջ աշխարհին հայտնի են իրենց գիտական մտքի փայլատակումներով։