Aviva ընկերության աշխատակիցները Մեծ Բրիտանիայում հարցում են իրականացրել 2000 մեծահասակների շրջանում։ Հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը չգիտի ինչպես եփել ձու կամ փոխել այրված լամպը։ Մեկ երրորդի համար դժվար է առանց բաղադրատոմսի ուտելիք պատրաստելը։ 50 տոկոսը խոստովանել է, որ չի կարողանա փոխել երեխայի տակդիրը, հայտնում է The Daily Mail–ը։

Հարցման մասնակիցների 60 տոկոսը հանկարծակիի կգա, եթե մեքենայի անիվը ճանապարհին պատռվի։ Մեքենայում մարտկոցի արտահոսքի կամ յուղի մակարդակի ստուգումը կարող է հաղթահարել մասնակիցների 53 տոկոսը, իսկ դարակ կախելը՝ 47 տոկոսը։ Նման հմտությունների ձեռքբերման ամենապոպուլյար միջոցը փորձելու միջոցով սովորելու մեթոդն է։ Հարցման 50 տոկոսը հենց այդպես է սովորել , 45 տոկոսը իրենց հայրերից է սովորել, 35 տոկոսը՝ մայրերից, 10 մասնակիցներից 4-ը նման խնդիրների բախվելիս՝լուծումը համացանցում է փնտրում։ Գրքերից օգտվում է կրկնակի քիչ մասնակից։