Seletti իտալական ապրանքանիշը Միլանում՝ Salone del Mobile-ում ներկայացրել է լուսամփոփների նոր հավաքածու, հայտնում է Lenta-ն։

Հավաքածուի մեջ ներկայացված են նաեւ Banana Lamp եւ Tiffany Lamp լուսամփոփները, որոնք ստեղծվել են Studio Job-ի հետ համատեղ,նաեւ Elephant Lamp и Mouse Lamp հավաքածուները, որոնք մշակեն Seletti ապրանքանիշն ու Marcantonio Raimondi Malerba ընկերությունը։

Ընկերության ղեկավար Ստեֆանո Սելեթին պատմել է, որ լուսամփոփ- բանանների ստեղծումը անտվերփենյան Studio Job բյուրոյի հետ համագործակցության արդյունքն է «Նախկինում այդ ընկերությունը ինտերիերի առարկաներ էր ստեղծում միայն սահմանափակ քանակության գեղարվեստական պատկերասրահների համար, իսկ մեր ոսկեզօծ բանները հասանելի կլինեն լայն հանրությանը։ Լուսարձակները մենք երեք ձեւով ենք պատրաստել՝ Huey, Dewey եւ Louie, դրանք կարելի է օգտագործել առանձին- առանձին կամ էլ կոմպոզիցիաներ կազմել, ընդ որում լուսավորության ինտենսիվությունը կարգավորվում է»։

Tiffany Lamp լուսամփոփները իրենց ձեւով հիշեցնում են ամերիկյան Tiffany & Co ապրանքանիշի լամպ- հովանոցները, սակայն պատրաստված են փայտի տեսք ունեցող պլաստիկից։ Elephant Lamp եւ Mouse Lamp լուսամփոփների հենակները , ինչպես եւ Monkey Lamp մոդելինը, կենդանիների տեսք ունի՝ ընդ որում բավականին իրատեսական։  

Ապրանքանիշի եւս մեկ նորույթ է Street Life լամպը, որը կոնի տեսք ունի՝ ոսկեզօծ զոլերով։