Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցում ընթանում է Ճրագալույցի պատարագը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երուսաղեմում Տիրոջ Սուրբ Հարության տաճարում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ հայտնվել էր Սուրբ կրակը: Ինչպես Երուսաղեմից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հենց այնտեղ էր, դարավոր ավանդույթի համաձայն, Սրբագործ կրակի համար աղոթում ուղղափառ պատրիարքը: Պատրիարքը կրակը փոխանցել է հավատացյալներին:



























